Popular Posts

Monday, June 4, 2012

Վերջնական որոշում չկա, թե ով է զբաղեցնելու ՀՀ փոխվարչապետի պաշտոնը

Շաբաթ օրը ՀՀԿ-ում կայացած գործադիր մարմնի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը, ինչպեսև սպասվում էր, վարչապետի թեկնածու է առաջադրել Տիգրան Սարգսյանին: Թեկնածությունն ընդունվել է միաձայն և´ գործադիր մարմնի կողմից, և´ այնուհետև` խորհրդի կողմից: Նույն օրը Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Սարգսյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին: Սպասվում էր, որ այդ օրը ՀՀԿ-ն կհրապարակի նաև այն անձանց անունները, ովքեր ստանձնելու են այս կամ այն նախարարի պաշտոնը: Դա, սակայն, տեղի չի ունեցել: Հանրապետական իրազեկ շրջանակները հայտնում են, որ դեռ վերջնական որոշում չկա, թե ով է զբաղեցնելու ՀՀ փոխվարչապետի պաշտոնը, այսինքն, դեռ վճռված չէ` Արմեն Գևորգյանը վերանշանակվելու՞ է ՀՀ փոխվարչապետի պաշտոնում, թե` ոչ: Նույն աղբյուրները պնդում են, թե դա է պատճառը, որ ՀՀԿ-ն շաբաթ օրվա գործադիրի նիստից հետո նախարարների թեկնածուների անուններ չի հրապարակել: Ըստ որոշ տեղեկությունների, իրենց պաշտոններում վերանշանակվելու են նաև հետևյալ անձինք, սփյուռքի նախարար` Հրանուշ Հակոբյան, գյուղ.նախարար` Սերգո Կարապետյան (ՕԵԿ) արդարադատության նախարար` Հրայր Թովմասյան, ֆինանսների նախարար` Վաչե Գաբրիելյան, կրթության և գիտության նախարար` Արմեն Աշոտյան, էկոնոմիկայի նախարար` Տիգրան Դավթյան, էներգետիկայի և բնական պաշարների նախարար` Արմեն Մովսիսյան, մշակոյթի նախարար` Հասմիկ Պողոսյան.
ԲՀԿ-ն ուներ նախարարական 4 պորտֆել` քաղաքաշինություն, առողջապահություն, սպորտ, սոցապ: Հենց այս պորտֆելները ՀՀԿ-ի միջև վերաբաշխելու պաշտոնական որոշում պետք է կայացվի: Թերթը հիշեցնում է, առողջապահության նախարարի պաշտոնի համար երկու անուն էր շրջում` ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյան, բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյան: Սպորտի նախարարի պաշտոնում հանրապետական շրջանակները խոսում են ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հնարավոր նշանակման մասին: Ըստ նայն աղբյուրների, սոցիալական հարցերի նախարար կարող է նշանակվել ՕԵԿ-ական Հովհաննես Սարգարյանը: Իշխանական որոշ շրջանակներ պնդում են նաև, թե ՕԵԿ-ին կարող է տրվել ոչ թե սոցապնախարարությունը, այլ քաղաքաշինության նախարարությունը: Միանշանակ է, որ նախարարի պորտֆել պետք է ստանա նաև ԱԺ նախկին նախարար Սամվել Նիկոյանը: Նա արդեն հայտարարել է, որ կաշխատի իր մասնագիտական ոլորտում. Նիկոյանը մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ է, այնպես որ` կարող է նշանակվել կապի և տրանսպորտի նախարար, թեև նրա անունը հոլովվում էր նաև որպես բնապահպանության նախարարի թեկնածու:

No comments:

Post a Comment