2011 թ. «Տաշիր» դեվելոպերական հոլդինգը միացել է 7 ծրագրերի՝ ներդնելով նրանց մեջ ավելի քան 1 մլրդ դոլար, այս մասին գրում է ռուսական Ведомости-ն:
Թերթի փոխանցմամբ՝ դեկտեմբերին ընկերությունների խումբը ավարտել է Մոսկվայի մետրոյի «Հարավ-Արևմտյան» կայանի մոտ արևտրա-ժամանցային կենտրոնի (ԱԺԿ) ձեռք բերման գործընթացը, իսկ 2011 թ. սեպտեմբերին հոլդինգը ձեռք է բերել դեռևս կառուցվող ԱԺԿ-ն Սուշևյան անցման և Շերեմետևյան փողոցի խաչմերուկում: Եվս 5 ծրագրեր գտնվում են կազմավորման փուլում, նրանց անունները «Տաշիր» -ը չի բացում: Դրանք հաշվի առած՝ հոլդինգի անշարժ գույքի պորտֆելի ծավալը հասնում է 600.000 քմ-ի:
Ինչպես Ведомости-ին պատմել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Վիտալի Եֆիմկինը, Սուշևան անցման և Շերեմետևյան փողոցի խաչմերուկում գտնվող 75.000 քմ ընդհանուր մակերեսով ԱԺԿ ծրագիրը«Տաշիր»-ը գնել է ОПИН խմբից՝ վճարելով 220 մլն դոլար: Մետրոյի «Հարավ-Արևմտյան» կայանի մոտ Վերդանսկու պրոսպեկտի և Պոկրիշկինի փողոցի խաչմերուկում գտնվող և 100.000 քմ տարածքով ԱԺԿ ծրագիրը արժեցել է 150 մլն դոլար:
Կարապետյանի ընկերությունը այն գնել է ПетероЭстейт խմբից: Հիմա նրա տեղում է Тук-Тук առևտրի կենտրոննն է, որը կապամոնտաժվի:
Եվս 5 նախագծերը հաշվի առած՝ «Տաշիր»-ին պատկանող առևտրային տարածքները կավելանան ևս 600.000 քմ-ով և ընդհանուր առմամբ կգերազանցեն 4.5 մլն քմ-ը: Ձեռք բերված 7 նախագծերից 6-ը Մոսկվայում են, մեծամասնությունը կազմում են առևտրի կենտրոնների նախագծեր, կա նաև մեկ բիզնես-կենտրոն:
Եֆիմովի խոսքերով՝ «Տաշիր»-ի եկամուտը այս տարի կազմել է 2.8 մլրդ դոլար՝ 2010թ. 1.7 մլրդ-ի դիմաց, պարտքային ծանրաբեռնվածությունը չի փոփոխվել, իրականացված նախագծերը բերում են կայուն դրամական հոսքեր, այդ պատճառով ընկերությունը մտադիր է 2012 թ. ներդնել անձնական միջոցները նոր նախագծերի մեջ, սակայն հրաժարվել է բացահայտել միջոցների ծավալը, որոնք «Տաշիր»-ը կներդնի կոմերցիոն անշարժ գույքի նոր օբյեկտների մեջ առաջիկա տարում:
Ընտրության չափանիշների մեջ են՝ եկամտի նորմը 20% և զարգացման ծրագրի իրականացման փուլը:
No comments:
Post a Comment