Ալժիրի խորհրդարանը օրինագիծ է հաստատել, ըստ որի արգելվում է երկիր օգտագործված («երկրորդ ձեռք») հագուստ ներմուծելը:
Քայլն ուղղված է Ալժիրի թեթև արդյունաբերության զարգացմանը:
Նշվում է նաև, որ օրենքի կիրառման հետևանքով 25 000 ալժիրցիներ, ովքեր զբաղվում են օգտագործված հագուստի ներկրմամբ և վաճառքով` կզրկվեն աշխատանքից և ապրուստի միջոցներից:
MIGnews-ը հայտնում է, որ Ալժիրի խորհրդարանում օրենքի քննարկման ժամանակ լուրջ անհանգստություններ էին արտահայտվում օգտագործված հագուստի` ազգի առողջության վրա ունեցած վնասակարության հարցով:
Ալժիրի ու Ղազախստանի օրինակին կարող ենք հետևել, տեղական արտադրությունը և ծառայությունները զարգացնելու համար
ReplyDelete