Popular Posts

Wednesday, December 21, 2011

Ֆրանսիայից վերադարձած թուրքական «քաղաքական դեսանտի» ղեկավարի կանխատեսումը հոռետեսական է



TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի խորհրդարանում (Սենատում) Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումը կանխելու նպատակով Ֆրանսիա գործուղված և արդեն վերադարձած թուրքական «քաղաքական դեսանտի» ղեկավար, Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ներկայացուցիչ, Վոլքան Բոզքըրը հանդես է եկել հոռետեսական հայտարարությամբ։

Բոզքըրը կանխատեսել է, որ վաղը Ֆրանսիայի խորհրդարանը հաստատելու է այդ օրինագիծը։ Նա հավելել է, որ թուրք-ֆրանսիական հարաբերություններն արժևորող ֆրանսիացի քաղաքական գործիչները պետք է ջանքեր գործադրեն օրինագծի հաստատումը կանխելու ուղղությամբ։

Բոզքըրն ընդգծել է, որ Ֆրանսիայի և ոչ մի նախագահ այսչափ բացասաբար չի ազդել թուրք-ֆրանսիական հարաբերությունների վրա, որչափ ներկայիս նախագահ Նիկոլա Սարկոզին։ Բոզքըրը դժգոհել է, որ Սարկոզին չի պատասխանում նախագահ Գյուլի հեռախոսազանգերին։

Հիշեցնենք, որ Սարկոզին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության կատաղի հակառակորդն է։ Բացի այդ, Սարկոզին Թուրքիան դիտարկում է որպես Ֆրանսիայի մրցակից՝ Միջերկրածովյան ավազանում։

No comments:

Post a Comment