Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարայում տեղի ունեցած դեսպանների կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիայի խորհրդարանի 577 պատգամավորներից 50-ը ժամային մեխանիզմով «ռումբ» տեղադրեցին Սենատի առջև՝ նկատի ունենալով երեկ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումը.
«Եվրոպայի ժողովրդավարական ապագան վտանգի տակ է։ Եվրոպան պետք է պահպանի իր արժեքները։ Եթե եվրոպացիները դա չանեն, ապա նրա փոխարեն դա կանենք մենք։ Բոլոր այն վայրերում, ուր ճնշում են գործադրում մեզ վրա, մենք չենք լռելու։ Մենք գնալու ենք արգելված վայրեր և բացահայտ հայտարարելու ենք, որ «չենք ճանաչում այդ պնդումները»։
Յուրաքանչյուրը, ով լքել է Անատոլիան, նույնպես հանդիսանում է թուրքական «սփյուռքի» մաս։ Մեր դեսպաններն ամենուրեք կհասնեն յուրաքանչյուր հայի, և մենք նրանց հետ կքննարկենք մեր ընդհանուր պատմությունը։ Մենք համարձակորեն առերեսվում ենք մեր պատմության հետ»։

No comments:
Post a Comment