Popular Posts

Thursday, December 22, 2011

Ահմադինեջադը գալիս է Հայաստան

Դեկտեմբերի 23-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։ Այցի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն հիշեցնենք, որ այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտնել էր, որ Ահմադինեջադի այցի շրջանակներում կքննարկվեն էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունների հարցեր, ինչպես նաև կստորագրվի Մեղրի ՀԷԿ-ի կառուցման աշխատանքների կոնկրետ ժամանակացույցի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր։

No comments:

Post a Comment