Թուրքական զորքերը երկրի հարավ–արելքում իրականացրած 5–օրյա հատուկ գործողությունների արդյուքնում 27 քուրդ ապստամբի են սպանել։ Ինչպես հաղորդում է ամերիկյան Associated Press գործակալությունը, ևս 5 քուրդ ապստամբ էլ գերի է վերցվել։
Քրդական աշխատավորական կուսակցությունը (РКК) 25 տարուց ավելի է, ինչ պայքարում է հարավ-արևելյան Թուրքիայում ինքնավարություն հաստատելու համար։ Հակամարտության հետևանքով ավելի քան 40,000 մարդ է սպանվել։
No comments:
Post a Comment