Reuters գործակալությունը հայտնի տնտեսագետների շրջանում հարցում է անցկացրել, որի արդյունքները հոռետեսական են Եվրոպայի միացյալ արժույթի համար: Բանն այն է, որ մասնագետների զգալի մեծամասնությունը կարծում է, որ եվրագոտին իր ներկա տեսքով հաջորդ տարի կդադարի գոյություն ունենալ: Ճգնաժամում կհայտնվել աշխարհի առաջատար տնտեսական տերությունները , նավթի գները զգալիորեն կընկնեն, իսկ ֆոնդային բորսաներին չի հաջողվի ամբողջությամբ հետ բերել կորուստները, որ նրանք ունեցել են անցնող տարում:
Տնտեսագետները հույս են հայտնել, որ եվրոպական երկրների սուվերեն պարտքային խնդիրները չեն վերաճի գլոբալ տնտեսական ճգնաժամի:
Այս համատեքստում լավատեսություն է ներշնչում ԱՄՆ-ի տնտեսական վիճակը, որտեղ վերջին եռամսյակում կանախատեսվածից ավելի լավ ցուցանիշներ են արձանագրվում:
Տնտեսագետ Ժերար Լայոնսը շեշտելով համաշխարհային տնտեսության աճը, ասում է, որ հաջորդ տարվա սկզբում Եվրոպան այն սւոզեցնելու է, իսկ այնուհետև Չինաստանն ապահովելու վերելքը: Այս պայմաններում, կանխատեսումների համաձայն, համաշխարհային խոշորագույն ներդրումային ընկերությունները կնախընտրեն գումարներ ներդնել համեմատաբար կայուն ԱՄՆ-ում, քան խնդիրներով լեցուն Եվրոպայում:
No comments:
Post a Comment