Իրաքում նավթահանման ծավալները հասել են օրական 3 մլն բարելի, ինչը ռեկորդային ցուցանիշ է վերջին 20 տարվա ընթացքում: Ինչպես հայտարարել է երկրի փոխվարչապետ Հուսեյն ալ Շահրիստանին, հաջորդ տարվա վերջին նավթահանման ծավալները կհասցվեն օրական 3.4 մլն բարելի: Արտահանումը նույնպես կավելանա` հասցվելով օրական 2.6 մլն բարելի:
Երկրի հիմնական խնդիրն իրաքյան Քրդստանի նավթահանքից կառավարության հետ չհամաձայնեցված նավթահանումն ու արտահանումն է: Նշենք, որ աշխարհի ամենախոշոր ExxonMobil նավթային ընկերությունը համաձայնագիր է կնքել քրդական իշխանությունների հետ, ըստ որի`Քրդստանը պարտավոր է օրական 150 հազար բարել նավթ մատակարարել ընկերությանը: Իրաքի կառավարությունը համաձայնագիրն անօրինական է համարում և դիտարկում է դատարաններ դիմելու հարցը:
Միևնույն ժամանակ, իրաքյան Քրդստանը պայմանագրեր է կնքել 40 էներգետիկ ընկերությունների հետ: Դրանց մեծ մասը Բաղդադի կառավարության հետ համաձայնեցված չեն:
No comments:
Post a Comment