Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությանը դադարեցնել Նալբանդյան 106/1 հասցեում կառուցապատման օբյեկտի շինհրապարակում իրականացվող բոլոր տեսակի աշխատանքները: Այս մասին Tert.am-ին հայտնեց քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը:
Նրա խոսքով, չնայած հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի առկայությանը, քաղաքապետը, հաշվի առնելով հասարակական կառույցների և բնակչության անհանգստությունները, հանձնարարել է մեկ անգամ ևս ուսումնասիրել հարցը:
«Օրերս ճարտարապետների միությունում հանդիպման ժամանակ քաղաքապետը նշել էր, որ քաղաքաշինական նախագծերի վերաբերյալ պետք է լսել նաև հասարակության և շահագրգիռ կազմակերպությունների կարծիքը, և որ որևէ մեկի մոտ չպետք է տպավորություն ստեղծվի, որ մայրաքաղաքում, այսպես ասած, «գաղտնի շինարարություն» է իրականացվում»,- հիշեցրեց քաղաքապետի խոսնակը:
Հիշեցնենք, որ արդեն 5-6 օր է, ինչ Նալբանդյան 106/1 հասցեում գտնվող նախկին մանկապարտեզի տարածքում «Դիաբազ» ընկերության աշխատակիցներն իրականացնում են հողահատման աշխատանքներ: Այն կասեցնելու նպատակով մոտ մեկ ժամ առաջ այնտեղ են հավաքվել հարևան շենքերի բնակիչները, մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ: Նրանց է միացել նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը: Նրանք թույլ չեն տալիս իրականացնել ապօրինի շինարարություն:
Բնակիչները պնդում են, որ ընկերության աշխատակիցները բնակիչներին տեսնելով հողահատման աշխատանքները իրականացնում են թույատրված տարածքում, իսկ երբ հեռանում են, բանվորներն անցնում են անթույլատրելի վայրից հող հանելու գործին:
Բնակիչները պնդում են, որ ընկերության աշխատակիցները բնակիչներին տեսնելով հողահատման աշխատանքները իրականացնում են թույատրված տարածքում, իսկ երբ հեռանում են, բանվորներն անցնում են անթույլատրելի վայրից հող հանելու գործին:
No comments:
Post a Comment