Popular Posts

Thursday, December 22, 2011

Սևանի սիգի պաշարը Հայաստանին նույնիսկ մեկ օր չի կարող հերիքել



«ՀՀ ԳԱՍ համապատասխան ստորաբաժանումների հաշվարկով, վերջին մեկ տարում Սևանա լճում սիգ ձկնատեսակի պաշարները կրճատվել են շուրջ տասն անգամ և ներկայումս կազմում են մոտավորապես 18 տոննա: Սա աղետալի ցուցանիշ է»: «Ավելի պատկերավոր` ներկայումս Սևանի սիգի պաշարը Հայաստանին նույնիսկ մեկ օր չի կարող հերիքել: Սա այն դեպքում, երբ պատերազմի տարիներին սիգը Հայաստանը փրկել է պարենային աղետից: Մասնագետները հիմա չեն թաքցնում, որ այս ձկնատեսակը Սևանից վերանում է: և այս ամենը. պատկերացրեք, պարենային անվտանգության հայեցակարգերի, ռազմավարությունների, մարտավարությունների մասին կառավարական ճամարտակությունների ֆոնին:

Եթե հաշվի առնենք, որ աղետալի վիճակում Է նաև Սևանի իշխանը, կարող ենք արձանագրել, որ Սևանի բնապահպանական աղետը ժամ առ ժամ ամբողջանում Է»:

No comments:

Post a Comment