Popular Posts

Wednesday, December 21, 2011

Եվրոպական ԿԲ-ն բանկերին տրամադրել է մոտ 500 միլիարդ եվրո վարկ

Եվրոպական Կենտրոնական բանկը առաջին եռամյա աճուրդի շրջանակներում բանկերին տրամադրել է մոտ 500 միլիարդ եվրո վարկ: 

Ինչպես հայտնում է BBC-ն, Եվրոպայի ԿԲ-ն այդ կերպ փորձում է ամրապնդել ներդրողների վստահությունը եվրոգոտում: 

РИА Новости-ն հստակեցնում է, որ 523 բանկ ստացել են 489,191 միլիարդ եվրո: Միջոցները հատկացվելու են դեկտեմբերի 22-ին: Նրանք գումարը հետ են վերադարձնելու 2015 թվականի հունվարի 29-ին, պարտքի ամբողջական ժամկետը 1134 օր է կամ ավելի շատ` երեք տարի և մեկ ամիս: 

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հստակեցրել է, որ այդ միջոցները ֆինանսական կազմակերպությունները կարող են օգտագործել երկրների պարտքի ծավալներ նվազեցնելու համար: Սակայն վերլուծաբանները ասում են, որ վստահություն չկա, թե այդ միջոցները ուղղվելու են հենց այդ նպատակի համար: 

Դեկտեմբերի սկզբին Եվրոպական Կենտրոնական բանկը, մեկշաբաթյա դոլարային աճուրդի շրջանակներում, հինգ բանկի տվել է 1,6 միլիարդ դոլար:

No comments:

Post a Comment