Վրացի միլիարդատեր, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավոր հակառակորդ համարվող Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, թե իշխանության գալու դեպքում թույլ չի տալու, որպեսզի Վրաստանում արմատավորվեն «քրեական ավանդույթները»։
«Մենք թույլ չենք տալու, որպեսզի Վրաստանում արմատավորվեն կրիմինալը, քրեական ավանդույթները։ Բայց միևնույն ժամանակ, մենք թույլ չենք տա, որպեսզի դրա դեմ պայքարի դրոշի ներքո հանդես եկող խմբերը քաղաքական ճնշումներ իրականացնեն։« «Գողական աշխարհի» հետ պետք է այնպես պայքարել, որպեսզի վերջում ինքդ «օրենքով գող» չդառնաս»,– վրացական Apsny.ge կայքի հաղորդմամբ՝ ասել է նա։
No comments:
Post a Comment