Popular Posts

Friday, December 23, 2011

Լոնդոնը Թեհրանին մեղադրել է իր դեսպանատան կայքի շրջափակման մեջ



РИА Новости-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Վիլյամ Հեյգը երեկ հայտարարել է, որ Իրանը շրջափակել է բրիտանական դեսպանատան կայքի մուտքը, ինչը վկայում է, որ Իրանը սահմանափակում իր քաղաքացիների համար անարգել տեղեկատվության ստացումը.

«Իրանը բրիտանական դեսպանատան կայքը ներառել է իր կողմից գրաքննության ենթարկվող հարյուրավոր այլ ինտերնետ-պորտալների թվում։ Իրանի այդ պահվածքը անարդյունավետ է։ Իրանը դրանով սեփական հասարակությունից թաքցնում է երկրում կատարվող իրադարձությունների նկատմամբ միջազգային հանրության դիրքորոշումը։

Կայքի շրջափակման պատճառով Իրանի քաղաքացիները զրկվել են Մեծ Բրիտանիա մեկնելու վերաբերյալ տեղեկատվության ստացումից։ Սակայն այդ պահվածքը Մեծ Բրիտանիային չի խանգարի համագործակցել Իրանի քաղաքացիների հետ, այդ թվում՝ նաև ինտերնետի միջոցով»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը շրջափակել էր ամերիկյան «վիրտուալ դեսպանության» կայքը։

No comments:

Post a Comment