Չինաստանի պետական դրոշների վրա լրացուցիչ աստղը, որը օգտագործվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխնախագահ Սի Ցզինպինի Վիետնամ կատարած այցելության ժամանակ, «տեխնիկական թյուրիմացության» հետևանք է եղել:
Ինչպես հայտնում է Assosiated press գործակալությունը, այս չորեքշաբթի Սի Ցզինպինը, որին համարում են Խու Ցզինտաոյի փոխանորդ, այցելել էր Վիետնամի մայրաքաղաք Հանոյ: Նրա պատվին քաղաքում անցկացվել են զանգվածային միջոցառումներ, այդ թվում՝ նաև երիտասարդների և երեխաների մասնակցությամբ ցուցադրություններ, որոնք ձեռքում պահել էին Չինաստանի դրոշը: Սակայն դրանք Չինաստանում կիրառվող դրոշներից տարբերվում էին մի մանրուքով` նրանց վրա պատկերված էր վեց աստղ հինգի փոխարեն:
Ինչպես գործակալությանը հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարարության մամուլի ներկայացուցիչը, Վիետնամում Չինաստանի դեսպանատուն եկել է միջադեպի պաշտոնական բացատրությունը, որտեղ ասվում է, որ լրացուցիչ աստղը դրոշների վրա հայտնվել է «տեխնիկական թյուրիմացության պատճառով»:
France-Preesse գործակալության տվյալներով՝ նմանատիպ սխալ թույլ էր տրվել Վիետնամի պետական հեռուստատեսությամբ այս տարվա հոկտեմբերին: Վիետնամի բարձրաստիճան պաշտոնյաների Չինաստան կատարած այցելությանը նվիրված ռեպորտաժում հանդիսատեսներին ցուցադրվել է չինական դրոշը` վրան կրկին վեց աստղ:
Նշենք, որ Չինաստանի և Վիետնամի հարաբերությունները շարունակում են բարդ մնալ: Երկու կողմերը վիճում են Պարասելյան կղզու համար, որը գտնվում է Հարավչինական ծովում: 1979 թվականին Չինաստանի և Վիետնամի միջև տեղի էր ունեցել սահմանային հակամարտություն, սակայն 1991 թվականին լարվածությունը որոշ չափով նվազել էր:

No comments:
Post a Comment