Popular Posts

Friday, December 23, 2011

Բանջարեղենի ներքին պահանջարկը չի բավարարվում



Հայաստանում բանջարեղենի ներքին պահանջարկը չի բավարարվում, և հատկապես Ամանորի նախաշեմին բավական շատ բանջարեղեն է ներկրվում տարբեր երկրներից: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց, թե գյուղացին ասում է՝ փակեք ճանապարհը, որ չներկրեն, որ տեղական լոլիկը վաճառվի 800-1,000 դրամով. «Մենք այդպիսի բան չենք կարող թույլ տալ»:

Ս. Կարապետյանը հայտնեց, որ ջերմոցային տնտեսության զարգացման ծրագիր է մշակվում, որի իրականացման փուլը կսկսվի փետրվարից: 100 հա տարածքի վրա մեծ ջերմոց է կառուցվում ամենաժամանակակից տեխնոլոգիաներով, ինչի արդյունքում ներկրման հարցը կմեղմանա: «Մի քանի տարի հետո մենք դառնալու ենք ջերմոցային արտադրության բանջարանոցային կուլտուրաներ արտահանող երկիր: Խոշոր ծրագիր է, որ պետք է արվի: Այն ջերմոցային տնտեսությունները, որ այսօր ունենք, ժամանակակից չեն, սովետական տարիներից մնացած են, որտեղ ջերմության կորուստը շատ մեծ է, եկամուտ քիչ են ստանում և ուզում են թանկ վաճառել»,- ասաց նախարարը:

Ս. Կարապետյանը դրական գնահատեց վարկավորման տոկոսադրույքների սուբսիդավորումը: Գյուղացիներին տրա-մա¬դրվել են մատչելի տոկոսադրույքով (14 %-ով) վարկեր, որի 4 տոկոսը սուբսի¬դա¬վորվել է պետության կողմից, իսկ առավել աղքատ (անբարենպաստ) 225 համայնք¬ների համար սուբսիդավորվել է վարկերի տոկոսադրույքի 6 տոկոսը։ Ծրագրի երկու փուլերով տրամադրվել է ավելի քան 23 հազ. Վարկ՝ 15 մլրդ դրամ գումարով:

No comments:

Post a Comment