Ռուսական նավերի խումբը` ավիակիր «Ադմիրալ Կուզնեցով»-ի գլխավորությամբ չի մասնակցելու թուրքական նավատորմի հետ համատեղ ժորավարժություններին: Այս մասին հայտնում է Интерфакс-ը պարբերականը, հղում անելով իր քաջատեղյակ աղբյուրին: Նրա խոսքով, դեռևս այս տարվա գարնանը նախատեսված է եղել անցկացնել «Թուրրաշ-2011» զորավարժությունները, սակայն հոկտեմբերին դրանք չեղյալ են հայտարարվել Թուրքիայի` իր տարածքում եվրոպական հակահրթիռային պաշտպանության ռադարի տեղակայման որոշման պատճառով: Ավելին, ռուսական կողմը հրաժարվել է նույնիսկ թուրքական ռազմանավերի հիմնական բազա այցելությունից:
Բացի այդ, Մոսկվան նշում է, որ վերջին շրջանում լարվածություն կա թուրք-իսրայելական հարաբերություններում և նման պայմաններում կողմերից որևէ մեկի հետ ռազմական համագործակցության իրավունք չունի: Իսկ տարածաշրջան այցելության ընթացքում ռուսական նավերը ծառայություն են իրականացնելու Սիրիայի ափերից ոչ հեռու:
No comments:
Post a Comment