Popular Posts

Monday, December 26, 2011

Սիրիան որոշել է 30 տոկոսանոց հարկ սահմանել Թուրքիայից ներկրվող ապրանքների վրա



Թուրքական Anadolu գործակալությունը, վկայակոչելով սիրիական SANA պետական լրատվական գործակալությանը, հայտնում է, որ Սիրիան որոշել է 30 տոկոսանոց հարկ սահմանել Թուրքիայից ներկրվող ապրանքների վրա։

Այս որոշումը հավանության է արժանացել Սիրիայի խորհրդարանի կողմից։ Թուրքական ապրանքների ներկրման վրա սահմանված հարկերից ստացված գումարները կհատկացվեն գյուղական կարիքներին։

Հիշեցնենք, որ այս տարվա դեկտեմբերի սկզբներին թուրքական կողմը հայտարարել էր Սիրիայից ներկրվող բոլոր ապրանքների վրա 30 տոկոսանոց հարկի սահմանման մասին։

1 comment:

  1. Ալժիրի ու Ղազախստանի օրինակից բացի, Սիրիայից ու Թուրքիայից օրինակից թող հասկանան ՀՀ իշխանությունները, թե ինչ պետք է անել, որ տեղական արտադրությունը կարողանա շնչել ու զարգանալ-մի քանի տարի հարկել ներմուծումը (հատկապես Թուրքիայից ու Վրաստանից ներմուծվող)ու այդ գումարները ներդնել տնտեսությունն ու արտահանումը զարգացնելու մեջ:

    ReplyDelete