Ռուսաստանի ռազմավարական հրթիռային ուժերը հաջողությամբ փորձարկել են միջմայրցամաքային РС-18 (արևմտյան դասակարգմամբ Стилет) բալիստիկ հրթիռը, որը մեկնարկել է Բայկոնուր տիեզերակայանից:
«Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00 Բայկոնուրից մեկնարկել է միջմայրցամաքային РС-18 կամ УР-100Н УТТХ բալիստիկ հրթիռը»,-այս մասին ИТАР-ТАСС-ին հաղորդել է ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ` գնդապետ Վադիմ Կովալը: Նա շեշտել է, որ տվյալ մեկնարկի նպատակը հրթիռի հիմնական թռիչքա-տեխնիկական տվյալների գնահատումն է: Տվյալ հրթիռները ունեն երկարեցված շահագործման ժամկետ` 32 տարի, այս փորձարկման նպատակը պարզելն էր, արդյոք հնարավոր է դրանց ծառայության ժամկետի երկարաձգումը մինչև 33 տարի: «Մեկնարկի խնդիրը ամբողջովին կատարված է», - նշել է Կովալը: Հրթիռը արտադրված է 1978 թվականին:«Մեկ անգամ լիցքավորված և ամպուլիզացված հրթիռները մինչև շահագործման ժամկետի ավարտը չեն պահանջում լիցքավորման և նմանատիպ սպասարկման այլ ծառայություններ: Դրանք տեղակայված են բարձր ամրության հորային մեկնարկային կետերում և մինչ այժմ մարտական հերթապահության են դրված զանազան գոտիներում», - նշել է գնդապետը:РС-18-ը Ռուսաստանի ամենակատարյալ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներից է: Այն նախագծվում է 1967 թվականից, իսկ նման հրթիռային համակարգով առաջին գունդը մարտական հերթապահության է կանգնեցվել 1979 թվականին:Հրթիռը կարող է մարտագլխիկները բացթողնել աստիճանաբար` թռիչքի ընթացքում:РС-18-ը նաև ունակ է հաղթահարել հակահրթիռային պաշտպանությունը: Այն համալրված է ինքնուրույն առանձնացող և ինքնակառավարվող 6 մարտագլխիկներով: Ունակ է խոցել 350 մետր ճշտությամբ մինչև 10 հազար կմ հեռավորությամբ թիրախներ: Հրթիռի մեկնարկային քաշը 106 տոննա է, իսկ մարտական գլխամասինը` 4,3 տոննա: ԶԼՄ-ների տվյալներով` ներկայում ՌԴ ռազմավարական ուժերի տրամադրության տակ կա 160 հատ РС-18:
«Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00 Բայկոնուրից մեկնարկել է միջմայրցամաքային РС-18 կամ УР-100Н УТТХ բալիստիկ հրթիռը»,-այս մասին ИТАР-ТАСС-ին հաղորդել է ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ` գնդապետ Վադիմ Կովալը: Նա շեշտել է, որ տվյալ մեկնարկի նպատակը հրթիռի հիմնական թռիչքա-տեխնիկական տվյալների գնահատումն է: Տվյալ հրթիռները ունեն երկարեցված շահագործման ժամկետ` 32 տարի, այս փորձարկման նպատակը պարզելն էր, արդյոք հնարավոր է դրանց ծառայության ժամկետի երկարաձգումը մինչև 33 տարի: «Մեկնարկի խնդիրը ամբողջովին կատարված է», - նշել է Կովալը: Հրթիռը արտադրված է 1978 թվականին:
No comments:
Post a Comment