Popular Posts

Thursday, December 22, 2011

Գագիկ Ծառուկյանը ցանկանում է գնել «Ռիգա» հյուրանոցը


«Մուլտի Գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը այս պահին գտնվում է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։ Tert.am-ի հետ հեռախոսազրույցում նա ասաց, որ իրենք Լատվիայում են «Ռիգա» հյուրանոցը ձեռք բերելու նպատակով։ Սեդրակ Առուստամյանը խոստացավ մանրամասներին տեղեկացնել Հայաստան գալուն պես:
Հիշեցնենք, որ ռուսալեզու Rus.db.lv կայքը գրել էր, որ այս շաբաթ «Ռիգա» հյուրանոցի (Լատվիա, Ռիգա) սեփականատեր Բենիամին Գուրևիչը 30 մլն լատի դիմաց (մոտ 56.3 մլն դոլար) հյուրանոցը գրավադրել է հայ քաղաքական գործիչ և օլիգարխ Գագիկ Ծառուկյանին և նշել, որ խոսքը, հավանաբար, հյուրանոցի վաճառքի մասին է։

No comments:

Post a Comment