Popular Posts

Friday, December 23, 2011

Իրանը մտադիր է 50 միլարդ դոլար հատկացնել Կասպից ծովի նավթային և գազային հանքավայրերի հետազոտմանը



Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նավթի նախարարությունը մտադիր է մինչև 50 միլարդ դոլար հատկացնել Կասպից ծովի նավթային և գազային հանքավայրերի հետազոտմանը։

Նշվում է, որ նոյեմբերի 11-ին Իրանը խոշոր գազային հանքավայր էր հայտնաբերել Կասպից ծովի իր բաժնեմասում, որի պոտենցիալ պաշաները գնահատվում են մոտ 1.4 տրիլիոն խորանարդ մետր։ Այն գտնվում է մոտ 700 մետր խորության վրա։ Ներկայումս պատրաստվում է դրա շահագործման ծրագիրը։

Հիշեցնենք, որ Իրանի գազային պաշարները կազմում են 34 տրիլիոն խորանարդ մետր։ 2010 թվականին Իրանն արդյունահանել է մոտ 138.5 միլիարդ խորանարդ մետր գազ։

No comments:

Post a Comment