Ազգային ժողովի 13-րդ աշխատավարձի չվճարումը կարող Է թանկ նստել Սամվել Նիկոյանի վրա:
«Աժ աշխատակիցները, պատգամավորների օգնականներն այնպես են ընկճվել ու այնքան են վրդովված այդ փաստից, որ սկսել են բացահայտ խոսել, որ Նիկոյանը շատ թույլ նախագահ Է, եթե Հովիկ Աբրահամյանը լիներ՝ մեկ զանգով անհրաժեշտ գումարները կստանար կառավարությունից: Այս համեմատությունները հասել են Նիկոյանի ականջին, և նա կրկին դիմել Է վարչապետին՝ ասելով, որ իր պատվի հարցն Է դրված: Բոլորն անհամբեր սպասում են խնդրի հանգուցալուծմանը»:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը երեկ իր մոտ է հրավիրել ԱԺ բոլոր վարչության պետերին և ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանին, Նիկոյանը մեծ «ռազբորկա» է արել` փորձելով հասկանալ, թե որտեղից են մամուլում հայտնվում ԱԺ-ին վերաբերող տեղեկությունները, առանց կոնկրետացումների, Սամվել Նիկոյանը հայտարարել է, որ դա, ինչպես նաև միջանցքներում քչփչալը, դիտում է սաբոտաժ, որն անողները կպատժվեն:
«ԱԺ նախագահը հայտարարել է նաև, որ ինքը ևս աղբյուրներ ունի և տեղյակ է, թե ինչ խողովակներով է ինֆորմացիան տեղ հասնում: Ինչ վերաբերում է նրա և ԱԺ աշխատակազմի ղեկավարի բոլորին հայտնի ոչ լավ հարաբերություններին, ապա նշվում է, որ Գեղամ Ղարիբջանյանն ակտիվ աշխատում է դիվանագիտական, մասնավորապես դեսպանական աշխատանքին վերադառնալու ուղղությամբ»:

No comments:
Post a Comment