Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների հարցով Եվրոպայի խորհրդի կոմիսար Թոմաս Համարբերգը խիստ քննադատության է ենթարկել Թուրքիային՝ ընդգծելով, որ վերջինս առաջ է շարժվում միակուսակցական պետության վերածվելու ուղղությամբ.
«Թուրքիայի դատական համակարգը վատթար վիճակում է. դատական գործընթացները շատ ծանր են անցնում, վկայությունների հարցը կաղում է։ Թուրքիայի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ մարդկանց ձերբակալությունը նախորդում է դատարանին, դատական գործընթացները ձգձգվում են, և մարդիկ այդ ժամանակահատվածը դժվարությամբ են անցկացնում բանտում։
Թուրքիայի բանտերում են գտնվում մոտ 70 լրագրողներ և հարյուրավոր քաղաքական գործիչներ։ Նրանք հանցագործներ չեն և բանտերում են հայտնվել իրենց մասնագիտական գործունեության պատճառով։ Մոտ 5 տարի առաջ տեղի ունեցած Հրանտ Դինքի սպանության գործով մարդասպանը ծանր պատիժ ստացավ, սակայն չբացահայտվեցին այդ սպանության պլանավորողներն ու ֆինանսավորողները։
Մեդիա դաշտի սահմանափակումներից բացի՝ արգելափակվում են ինտերնետային կայքեր, փակվում են տարբեր տիպի բլոգներ։ Թուրքիան առաջ է շարժվում միակուսակցական պետության վերածվելու ուղղությամբ։
Թուրքիայի ամենամեծ խնդիրը «Քրդական հարց»-ն է, այն չի կարող լուծվել միայն ձերբակալություններով։ Ցայժմ տվյալ հարցում թուրքական կառավարության այդ քաղաքականությունը հաջողություն չի տվել։ Ռազմական օպերացիաները հակառակ էֆեկտ են ունենում։ Հասարակությունն ավելի է պառակտվում։ Քրդական կուսակցություններ են փակվում։ Ժողովրդի կողմից ընտրված շատ քուրդ քաղաքապետեր գտնվում են բանտերում։ «Քրդական հարց»-ը չի կարող լուծվել զենքի ուժով և ձերբակալություններով»։

No comments:
Post a Comment