Իջևանի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղալումյանը երեկ փորձել է անցնել քաղաքապետի պարտականությունների կատարմանը, սակայն հանդիպել է խոչընդոտի, նրան ասվել Է, որ իր լիազորությունները մեկնարկում են դեկտեմբերի 25-ից:
«Ղալումյանը, սակայն, փաստարկում է, որ գործող քաղաքապետ Վ. Ներսիսյանի լիազորությունները պետք է ավարտվեն դեկտեմբերի 21-ին, քանի որ նա չորս տարի առաջ այդ օրն է ստանձնել պաշտոնը: Այդպես Է, թե՞ ոչ, կարող է ասել Տավուշի մարզի թիվ 41 ԸԸՀ նախագահ Աիդա Սարգսյանը»:
Վերջինս, սակայն, ասել Է, որ նախորդ ընտրություններում Վարուժան Ներսիսյանի հաղթանակի մասին որոշումը արխիվում չեն գտնում, չկա:
«Դա չպե՞տք է ձեզ մոտ լիներ, մեր թղթակիցը հետաքրքրվել Է Սարգսյանից: «Ճիշտն ասած, մեզ մոտ պետք Է լիներ, բայց ցավոք սրտի՝ չկա, չի պահպանվել, չկա արխիվում, ոչ մի տեղ չի երևում: Հիմա գրություն ենք պատրաստում և՛ ԿԸՀ, և՛ մարզպետարան, որ տեսնենք իրենց մոտ Էդ որոշումը պահպանվե՞լ է, թե` ոչ»,- պատասխանել Է նա:
No comments:
Post a Comment