Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը, ելույթ ունենալով Эхо Москвы ռադիոկայանի եթերում կոչ է արել Ռուսաստանի ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինին հրաժարվել հաջորդ տարվա մարտին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելուց:
Գորբաչովի կարծիքով Պուտինին բավական է 3 ժամկետը` երկուսը նախագահի պաշտոնում, մեկը` վարչապետի, իսկ երկրին իրական ժողորվրդավարություն է պետք, այլ ոչ մենաշնորհ:
Գորբաչովը խորհուրդ է տվել ներկայիս վարչապետին իրենից օրինակ վերցնել և հայտնել իր հեռանալու մասին, քանի որ այդ դեպքում ապահովված կլինի այն դրականը, որ նա արել է:
No comments:
Post a Comment