Popular Posts

Thursday, December 22, 2011

Միջազգային մամուլը՝ Ֆրանսիայում ընդունված Հայկական բանաձևի մասին


France Press գործակալության կողմից տարածված հաղորդագրության համաձայն, Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում՝ Ազգային ժողովում հինգշաբթի օրն անցկացված օրինագծի քվերակության ընթացքում պատգամավորների մասնակցությունը ցածր էր, սակայն երկրի տարբեր կուսակցությունների մոտ 50 պատգամավոր քվեարկել են օրինագծի ընդունմանը կողմ: Օրինագծի ընդունման դեմ է քվեարկել մեկ տասնյակից պակաս օրենսդիր:

Օրինագիծն, ըստ լրատվական գործակալության, այժմ ուղարկվելու է Ֆրանսիայի Սենատի և խորհրդարանական հանձնաժողովների քննարկման և կարող է ուժի մեջ մտնել հաջորդ տարվա սկզբին՝ չնայած երկրի արտգործնախարարության կողմից Թուրքիայի հետ հարաբերությունների ձախողման վտանգի մասին արտահայտված մտավախությունների:
«Ֆրանսիան աշխատում է Թուրքիայի հետ Իրանի միջուկային ճգնաժամի և Սիրիայում ծավալվող ճգնաժամի խնդիրների շուրջ», - գրում է France Press-ը՝ հավելելով. «Երկու պետությունների միջև հարաբերությունների ձախողումը կարող է խիստ բացասական լինել»:

Սակայն, ըստ գործակալության հաղորդագրության, բազմաթիվ օրենսդիրներ վճռական են եղել Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը հավանության արժանացնելու հարցում:

«Մենք չենք փորձում պատմություն գրել, այլ կատարում ենք քաղաքական խիստ անհրաժեշտ քայլ», - խորհրդարանում իր ելույթի ընթացքում ասել է հայազգի օրենսդիր Պատրիկ Դեվեջյանը՝ հիշեցնելով, որ ազգությամբ թուրք մի քանի գրող իրենց երկրում դատական կարգով հետապնդման են ենթարկվել՝ 1915 թվականին իրականացված ցեղասպանության փաստն ընդունելու համար:
France Press-ը գրում է, որ Ֆրանսիայի խորհրդարանում քննարկումների ընթացքում ընդունվել են անվտանգության լրացուցիչ միջոցներ, քանի որ Ֆրանսիայում ապրող ազգությամբ թուրք մոտ չորս հազար բնակիչ բողոքի ցույց են անցկացրել խորհրդարանի մոտակայքում՝ դատապարտելով օրինագծի ընդունումն ու Ֆրանսիայի պատմության մեջ տեղ գտած խնդրահարույց իրադարձությունները:

Le Canard Enchaine երգիծական հանդեսը հրապարակել է հոդված, որի համաձայն Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն զայրացած է «անմիտ» օրինագծի ընդունմամբ՝ պնդելով, որ «զուտ քաղաքական դրդապատճառներ ունեցող օրինագիծը մեծ վնաս կհասցնի Թուրքիայի հետ հարաբերությունների:

«Ժյուպեի գրասենյակը սակայն հրաժարվել է այս մասին հաղորդագրությունները հաստատելուց կամ հերքելուց», - գրում է հանդեսը:
Թուրքիան  բարկությամբ է արձագանքել Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդուման փաստը` միանգամից ընդհատելով այդ երկրի հետ ռազմական կապերը և զգուշացնելով, որ այս օրինագիծը շատ վատ հետևանքներ կունենա թուրք-ֆրանսիական հարաբերությոևւնների վրա: Հաղորդում է AlJazeera-ն:
Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանն ասել է, որ այսուհետ Ֆրանսիայի ցանկացած դիմում` Թուրքիայի օդային տարածքները կամ ռազմական բազաները օգտագործելու վերաբերյալ, շատ լուրջ քննության կառնվի: Ըստ նրա, Թուրքիան Ֆրանսիային այլևս ռազմական տեխնիկա չի տրամադրի:
Էրդողանը նաև ավելացրել է, որ Թուրքիան կբոյոկտի հունվարին Փարիզում կայանալիք Միացյալ տնտեսական կոմիտեի հանդիպումը: 
ԱՄՆ-ն  միանգամից արձագանքել է ` կոչ անելով ՆԱՏՕ-ի երկու անդամ երկրներին լուծել այս կնճիռը խաղաղ ճանապարհով:

No comments:

Post a Comment