Popular Posts

Thursday, December 22, 2011

Սիրիայում քիմիական զորքերի հրամանատարը դասալքել է և փախել Թուրքիա


Սիրիական ընդդիմադիր «Տեղական վկաների խորհուրդներ» խմբավորումը սոցիալական ցանցերի միջոցով հաղորդագրություն է տարածել, որ Սիրիայի բանակի գեներալներից մեկը դասալքել է և փախել Թուրքիա:
MIGnews-ը հաղորդում է, որ գեներալ Մուստաֆա ել-Շելխը երկրի արևելքի քիմիական զորքերի հրամանատարն էր:
Տեղեկություններ կան, որ գեներալը անցնելով ընդդիմադիրների կողմը, մտադիր է ղեկավարել իրենից ցածր կոչումով դասալիքների կազմավորումները, սակայն տեղեկությունների հավաստիությունը ճշտվում է:
Սիրիական բանակի զորամիավորումները ուժեղացնում են զանգվածային անկարգությունների մասնակիցների վրա հարձակումը` հատկապես Հոմսի շրջանում, որը փաստացի երկրի ղեկավարի իշխանությանը չի ենթարկվում: «Ալ Ջազիրա»-ի հաղորդմամբ` կառավարական զորքերը տանկային կրակով են ճնշում ապստամբներին:

No comments:

Post a Comment