Popular Posts

Wednesday, December 21, 2011

Սիրիայում 2 օրում սպանվել է 250 մարդ



Սիրիայի անվտանգության ուժերը վերջին երկու օրվա ընթացքում սպանել են 250 մարդ: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Սիրիայի ընդդիմությանը:

«Վարչակարգը երեխաներին օգտագործում է որպես կենդանի վահան, որպեսզի տանկերով գրոհով վերցնի բնակելի թաղամասերը»,- ասվում է Սիրիայի ազգային խորհրդի հայտարարության մեջ:

Ընդդիմությունը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգութան խորհրդին փրկել երկրի ժողովրդին «ցեղասպանությունից», բանակի ու ապստամբների բախումների վայրը հայտարարել «պաշտպանվող գոտի» և միջոցներ ձեռնարկել խաղաղ բնակչության պաշտպանության համար:
Ֆրանսիան պաշտպանել է Սիրիայի ընդդիմության այս կոչը:

Միևնույն ժամանակ Արաբական երկրների լիգայի ներկայացուցիչները հայտնել են, որ առաջին դիտորդները Սիրիա կժամանեն արդեն շաբաթվա վերջին: Արաբական նախաձեռնությունը պետք է օգնի Սիրիային դուրս գալ ճգնաժամից՝ կանխելով օտարերկրյա միջամտությունը, վերականգնել երկրի կայունությունը և պահպանել միասնությունը:

Մյուս կողմից, Սիրիայի ռազմածովային, ռազմաօդային և հակաօդային պաշտպանությունը գործնական վարժանքներ են անցկացրել: Ինչպես հաղորդում է սիրիական պաշտոնական լրատվական գործակալությունը, դրա նպատակն է ստուգել սիրիական օդուժի և ՀՕՊ-ի միջոցների անվտանգությունը և նրանց պատրաստականությունը արձագանքել ցանկացած հնարավոր ագրեսիայի:

Հիշեցնենք, Սիրիայում մարտի կեսերին սկսված հակամարտությունից մինչ այժմ, ՄԱԿ-ի վերջին զեկույցի համաձայն, զոհվել է շուրջ 5000 մարդ:

Շաբաթվա սկզբին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձև, որով կոչ է անում Սիրիային անհապաղ իրականացնել Արաբական երկրների լիգայի առաջարկած ճգնաժամի հաղթահարման ծրագիրը: 

No comments:

Post a Comment