Popular Posts

Monday, December 26, 2011

ВТБ–ի կապիտալիզացիան իր սեփական կապիտալից փոքր է


2008-2009թթ. բորսայական անկումից հետո առաջին անգամ ВТБ–ի կապիտալիզացիան ավելի փոքր է իր սեփական միջոցներից։ Ինչպես գրում է Ведомости-ն, ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 23-ին, ММВБ-РТС բորսայում ВТБ–ի մեկ բաժնետոսմի գինը 5,9 կոպեկ էր։
Կապիտալիզացիան, արդյունքում, կազմել է 617 մլրդ դոլար, ինչը բանկի կապիտալից՝ 9 ամսվա համար 625,1 մլրդ, փոքր է։ Այլ բառերով՝ ВТБ–ի բոլոր պարտավորությունները մարելու պարագայում ընկերության բաժնետերերի ստանալիքը շուկան ավելիք քիչ է գնահատում, քան խոստանում են ВТБ–ի հաշվետվությունները։
2009 թ. հետո եղել են դեպքեր, երբ բորսայական առևտրի ժամանակ բանկի կապիտալիզացիան ընկնում էր իր կապիտալից, բայց բորսայի փակվելու ժամանակ սա առաջին գրանցված դեպքն է։
Թերթի փոխանցմամբ՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ВТБ–ի կապիտալիզացիան ուրբաթ օրը կազմում էր 639 մլրդ ռուբլի։ Սակայն դեռ հինգշաբթի բանկի կապիտալիզացիան Լոնդոնում նույնպես փոքր էր իր կապիտալից։
ВТБ–ի ներկայացուցիչի պնդմամբ՝ բանկի իրական ձեռքբերումները բաժետոմսերի գների մեջ հաշվի առած չեն։ «Շուկաների բարձր փոփոխականության պատճառով երբեմն ընկերությունների կապիտալիզացիան չի արտահայտում իրական ֆինանսական ցուցանիշները։ III եռամսյակում բանկը ռեկորդային շահույթ է ունեցել (ավելի քան 72 մլրդ ռուբլի) և կապիտալի շահութաբերությունը 16%–ից բարձր է»,–պնդում է ВТБ–ի ներկայացուցիչը։
ВТБ–ն միակ ռուսական բանկը չէ, որ ավելի քիչ արժե, քան իր կապիտալը։ Հրապարակային բանկերից միայն Сбербанк-ն է, որի կապիտալիզացիան՝ 1,78 տրլն ռուբլի, զգալիորեն բարձր է իր կապիտալից՝ 1,1 տրլն։
Աշխարհի խոշորագույն բանկերը վաղուց իրենց կապիտալից ցածր են գնանշվում։ Bloomberg–ի տվյալներով՝ HSBC–ի կապիտալիզացիայի ու կապիտալի հարաբերակցությունը 0,87 է, Societe Generale–ինը՝ 0,73, JPMorgan–ինը՝ 0,66, Deutsche Bank–ինը՝ 0,45, Citigroup–ինը՝ 0,42, Unicredit–ինը՝ 0,3, Bank of America–ինը՝ 0,29։

No comments:

Post a Comment