Popular Posts

Monday, December 26, 2011

Ախալցխան պետք է դառնա Վրաստանի հպարտությունը


Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ախալցխա քաղաքը (Սամցխե-Ջավախք նահանգի վարչական կենտրոն) պետք է դառնա Վրաստանի ամենագլխավոր կենտրոններից մեկը և հպարտությունը։ Ինչպես հաղորդում է վրացական Apsny.ge կայքը, նա  նշել է, թե տարիների ընթացքում Ախալցխան բախտի քմահաճույքին է մատնված եղել,  այն տարբեր տեսակի ռազմական խաղերի համար հենակետ է եղել, իսկ այն բանից հետո, երբ ռուսական զորքերը լքեցին այդ տարածքը, այնտեղ արարման գործընթաց սկսվեց։ «Մենք սկսեցինք ամենապատմական ամրոցի՝ Ախալցխայի ամրոցի վերականգնումը»,–հայտարարել է Սաակաշվիլին։
Սաակաշվիլին ասել է, որ Ախալցխայում ապրող մարդիկ արժանի են ավելի լավ ապրելուն և որևէ մեկը չի կարող նրանց դեպի ետ տանել՝ Սովետական Միության, կամ Շևարդնաձեի կոռումպացված կառավարության ժամանակներ։
Նշենք, որ  մ.թ.ա. VI-III դդ. Ախալցխան եղել է Երվանդունիների հայկական պետության կազմում, մ.թ.ա. II-I դդ. Արտաշես Ա-ի օրոք հարևան Աջարիայի հետ կազմել է Մեծ Հայքի Գոդերձական վարչամիավորը:  1266թ. գավառի բնակիչներն անկախություն են ձեռք  բերել և ինքնիշխան կառավարման անցել։ 1625թ. թուրքական զորքերը Սեֆեր փաշայի հրամանատարությամբ պաշարում են քաղաքը և շատ չանցած՝ գրավում Ախալցխան:  Թուրքական տիրապետությունը տևել է մինչև 1828թ., երբ ռուսական բանակը, գեներալ Պասկևիչի ղեկավարությամբ, գրավեց քաղաքը: 1829թ. ռուս-թուրքական պայմանագրով գավառը միացվել էր Ռուսաստանին։

No comments:

Post a Comment