Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ երեկոյան դարձյալ քննադատել է Ֆրանսիային՝ կապված այսօր նրա խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի դիտարկման հետ։
Էրդողանը հերթական անգամ հայտարարել է, որ այդ օրինագծի ընդունումը վնաս է հասցնելու թուրք-ֆրանսիական հարաբերություններին։ Նա դարձյալ տվյալ օրինագծի առաջ քաշումը պայմանավորել է Ֆրանսիայի առաջիկա նախագահական ընտրություններով։
Ապա Էրդողանը հայտարարել է, որ օրինագծի ընդունման դեպքում Թուրքիան երեք փուլերով պատժամիջոցներ է սահմանելու Ֆրանսիայի նկատմամբ։ Նա խոստացել է առաջին փուլին բաժին ընկած պատժամիջոցների մասին բարձրաձայնել հենց վաղը՝ օրինագծի հաստատման դեպքում։ Մյուս երկու փուլերի պատժամիջոցների մասին կազդարարվի ավելի ուշ։
Էրդողանը նաև «դիվանագիտական սխալ» է որակել այն, որ վերջին օրերին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին չի պատասխանել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հեռախոսազանգերին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական NTV հեռուստաալիքը հրապարակել էր Ֆրանսիայի նկատմամբ Թուրքիայի հնարավոր պատժամիջոցների էությունը։ Դիվանագիտական ոլորտում ենթադրյալ պատժամիջոցների առաջին քայլը հանդիսանալու է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուին հետ կանչելը։ Բացի այդ, Թուրքիան Ֆրանսիայից պահանջելու է Անկարայից հետ կանչել իր դեսպանին։ Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանը կճանաչվի Persona non grata (անցանկալի անձ)։
Երկրի դիվանագիտական ներկայացուցչի պարտականությունները ժամանակավորապես դրվելու են դեսպանատան գլխավոր քարտուղարի վրա։ Բացի այդ, Ֆրանսիայից հետ է կանչվելու Թուրքիայի ռազմական կցորդը, չեղյալ է հայտարարվելու Անկարայում Ֆրանսիայի ռազմական կցորդի գործունեությունը։
Բացի այս պատժամիջոցներից, նախատեսվում են նաև այլ պատժամիջոցներ.
- Թուրքիայում անցկացվող տենդերներին ֆրանսիական ընկերությունների մասնակցության սահմանափակում, թուրք-ֆրանսիական համատեղ ընկերություններին այդպիսի հնարավորությունից զրկելը,
- Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հետախուզական տվյալների փոխանակման դադարեցում,
- ֆրանսիական ռազմաօդային ուժերի համար Թուրքիայի օդային տարածքի ամբողջական փակում,
- ֆրանսիական ռազմանավերի համար թուրքական տարածքային ջրեր մուտք գործելու վրա արգելքի սահմանում,
- միջազգային կառույցների շրջանակներում Ֆրանսիայի քաղաքականությանը Թուրքիայի ցուցաբերած աջակցության դադարեցում,
- Իրանի, Սիրիայի և մերձավորարևելյան խնդիրների շուրջ Թուրքիայի կողմից Ֆրանսիայի հետ տեղեկատվության կիսումից հրաժարում,
- գիտական, տեխնոլոգիական և մշակութային ոլորտներում Ֆրանսիայի հետ Թուրքիայի համագործակցությունից հրաժարում։

No comments:
Post a Comment