Popular Posts

Wednesday, December 21, 2011

«Զարկերակ» են մտել Նարեկ Հարությունյանի և Սևակ Արծրունու միջև



«Դեկտեմբերի 9-ին կալանավորվել, ապա մի քանի օր անց ստորագրությամբ ազատ էր արձակվել «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարությունյանը: Նրա դեմ քրեական գործ էր հարուցվել հարկերից չարամտորեն խուսափելու և գումարների լվացման համար, ինչի համար որպես հիմք են ընդունվել ՀՀ Պետեկամուտների կոմիտեի կողմից «Ջի էյջ Ստորիջ էնթրփրայզս»-ում իրականացված ստուգումները»,- գրում է «168 ժամ»-ը և հավելում.

«Ն. Հարությունյանը, սակայն, այդ ամենի մեջ մեղադրել էր ընկերության նախկին գլխավոր տնօրեն Սևակ Արծրունուն: Ի պատասխան իր հասցեին արված մեղադրանքների, մեր թղթակցի հետ զրույցում այժմ Լիբանանում գտնվող Ս. Արծրունին պատասխանել է. «Ոմանք Նարեկին ասում են, որ նա խնդիր չունի, և կարող են Սևակին այս կամ այն անել: Այդ մարդիկ ուղղակի սնվում են մեր միջև եղած կոնֆլիկտից, այլ կերպ ասած՝ «զարկերակ» են մտել ՝ փող աշխատելու համար, և ամեն կերպ սրում են մեր փոխհարաբերությունները»: Ի դեպ, Արծրունին նաև պատմել է այն մասին, թե ինչպես է Ն. Հարությունյանին օգնել դառնալ «Երևանի ժամացույցի գործարանի» 34%-ի բաժնետեր և հողատարածքի սեփականատեր: ՀՀ ֆոնդային բորսայի նախկին նախագահ Սեդրակ Սեդրակյանը, պարզվում է, Հարությունյաններին պարտք էր մոտ 600.000 ԱՍՆ դոլար և չէր տալիս այն:

«Ես ինքս գտա այդ մարդուն և բանակցեցի նրա հետ: Արդյունքում՝ նա իր պարտքի դիմաց զիջեց «Երևանի ժամացույցի գործարանի» 34% բաժնեմասը»,- պատմել է Արծրունին»:

No comments:

Post a Comment