Սիլվա Համբարձումյան տեղեկացրել է, որ իր փաստաբանը դիմել էր Հատուկ քննչական ծառայություն՝ գործը կարճելու մասին որոշումը և գործի նյութերը ստանալու համար, սակայն ՀՔԾ-ն դեռ չի տրամադրել դրանք և, քանի որ բողոքարկման 10-օրյա ժամկետն էլ արդեն սպառվում էր, Սիլվա Համբարձումյանը բողոքարկել է ՀՔԾ-ի վճիռը:
«Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի սրճարանում նրա և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ) հարուցվել էր քրեական գործ: Նախաքննության արդյունքում ՀՔԾ-ն որոշել էր, որ. «Տվյալ պարագայում վերը հիշատակված արարքն իր մեջ չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողություն, այն է՝ ծեծի հատկանիշներ՝ իր եզակիության և նվազ կարևորության պատճառով, քանի որ քրեական իրավունքի տեսությունում «ծեծել» ասելով հասկացվում է ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներ հասցնելը» և կարճել գործը:
ՀՔԾ-ի վճռից հետո Սիլվա Համբարձումյանը հայտարարեց, որ ինքը բավարարված է այդ վճռով, քանի որ իր ընկալմամբ՝ այդպիսով Սուրիկ Խաչատրյանը նաև ներողություն է խնդրել իրենից: Ի դեպ, այդ ժամանակ Սյունիքի մարզպետը պարտավորվել էր վճարել նաև «Լիճքվազ-Թեյի» ոսկու հանքից, Սիլվա Համբարձումյանի ձևակերպմամբ, գողացած 102 միլիոն սարքավորումների գումարը: Այդ գործն արդեն մոտ երեք տարի է քննչական մարմիններում է:
Սիլվա Համբարձումյանը թերթին նաև տեղեկացրել է, որ քննչականում այդ գումարի մասով էլ Սուրիկ Խաչատրյանը «ցրողական է խոսում», նաև դա է նպաստել, որպեսզի բողոքարկի:
Թերթը հետաքրքրվել է` եթե Սուրիկ Խաչատրյանն, այնուհանդերձ փոխանցի այդ գումարը, Սիլվա Համբարձումյանը ետ կվերցնի՞ իր բողոքը. «Այո, միայն այն բանի համար, որ իրենից պրծնեմ, իր հետ էլ գործ չունենամ, իր անունն իմ մոտ էլ չտան»:

«Առավոտ» օրաթերթը փորձել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից պարզել` ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ Սիլվա Համբարձումյանը բողոքարկել է «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի սրճարանում տեղի ունեցած միջադեպի առիթով ՀՔԾ-ի` քրգործը կարճելու մասին որոշումը և ինչո՞ւ է ինքը հրաժարվում վճարել «Լիճքվազ-թեյի» ոսկու հանքից անհետացած սարքավորումների գումարը` մոտ 102 միլիոն դրամ:
Մարզպետն ի պատասխան խնդրեց իր կոչը փոխանցել համայն հայությանը. «Սաղ աշխարհի հայությանը կոչ եմ անում` չոքեք ու Աստծուց խնդրեք, որ սյունեցին մեծ ու լավ լինի»:
Երբ հետաքրքրվեցինք` թե դա ինչ կապ ունի Սիլվա Համբարձումյանի բողոքի ու 102 միլիոն դրամի հետ, Սուրիկ Խաչատրյանը նեղսրտած շպրտեց. «Սիլվան ինչ, Սիլվան իրենից բան չի ներկայացնում: Ես ազգի մասին եմ խոսում…» ու անջատեց հեռախոսը:

No comments:
Post a Comment