Popular Posts

Sunday, December 25, 2011

Կա վատ այլընտրանք` պատերազմը


Ելքը մեկն է` համաձայնության գալ. որովհետև համաձայնության այլընտրանք չկա: Կա վատ այլընտրանք` պատերազմը: Վերջին տարիներին շատ բան է արվել կողմերի դիրքորոշումները մոտեցնելու համար: Համաձայնության գալու հեռանկարներ, անխոս, կան, - ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
ՌԴ նախագահի կարծիքով ղարաբաղյան հակամարտությունը միակն է հետխորհրդային տարածաշրջանում, որ դեռ հնարավոր է կարգավորել, սակայն ամեն ինչ կախված է կողմերի բարի կամքից, իրար լսելու ցանկությունից ու հնարավորությունից, քանի որ հեշտ որոշումներ չեն լինում:
Համաձայնության գալ հնարավոր է միայն փոխզիջումային հիմքի վրա, այսինքն, կողմերից յուրաքանչյուրը պետք է իր ուղին անցնի, - շեշտել է Մեդվեդևը:
Խոսելով կարգավորման գործընթացում վերջին տարիներին արված աշխատանքի մասին, Ռուսաստանի նախագահն ասել է. Դա մեծ և լավ աշխատանք էր, քանի որ հաջողվեց մոտեցնել դիրքորոշումները: Դա հստակ է: Սակայն հաջողվել է նաև կողմերից յուրաքանչյուրին հստակորեն ներկայացնել այն հարցերը, որոնց շուրջ դիրքորոշումները տարբերվում են, ներկայացնել փաստարկները: Նաև դրանում է միջնորդի դերը,հատկապես, որ Ռուսաստանը Մինսկի խմբի այլ անդամների հետ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ:

No comments:

Post a Comment