Popular Posts

Monday, December 26, 2011

Կիմ Չեն Ինը հանդիպել է Հարավային Կորեայի պատվիրակության հետ


Հյուսիսային Կորեայի նոր առաջնորդն` ով օրեր առաջ հորից ժառանգեց երկրի իշխանոթունը, նոր կարգավիճակում առաջին անգամ, դեկտեմբերի 26-ին ընդունել է Հարավային Կորեայի հատուկ պատվիրակությանը:
Կիմ Չեն Ինը շնորհավորել է Հարավային Կորեայի առաջին տիկին` Լի Խի Խոնին և Hyundai Group-ի ղեկավար` Հեն Չժոն Ինին, որոնք ժամանել էին Փհենյան Կիմ Չեն Իրին վերջին հրաժեշտի տուրքը մատուցելու:
Associated Press-ը հայտնում է, որ Կիմ Չեն Ինը Կիմ Չեն Իրի մահից հետո քաղաքական և հասարակական բարձր դիրք է զբաղեցնում, և նրա հանդիպումը Հարավային Կորեայի նախկին առաջին տիկնոջ և ազդեցիկ գործարար առաջնորդի հետ նպատակ է հետապնդում Սեուլին ապացուցել, որ նա իր նոր պաշտոնում իրեն բավականին վստահ է զգում:
Ավելի վաղ Հարավային Կորեան առանձին պատվիրակությունների թույլատրել էր ԿԺԴՀ մեկնել, քանի որ ԿԺԴՀ-ն նույնպես ժամանակին առանձին խմբեր Սեուլ էր ուղարկել ցավակցություններ հայտնելու Լի Խի Խոնի ամուսնու` նախագահ Կիմ Դէ Չժունի մահից հետո: Այս մասին հաղորդում է MIGnews-ը:
Երկու երկրների միջև բոլոր անցումները խիստ համակարգված են և նախնական համաձայնությամբ են իրականացվում, քանի որ 2 Կորեաները սկսած 1953 թվականի հրադադարից տեխնիկապես պատերազմական վիճակում են շարունակում մնալ:

No comments:

Post a Comment