Интерфакс գործակալությունը` հղում կատարելով ականատեսների վկայություններին հաղորդում է, որ Մոսկվայում` Գորկովսկի մայրուղով դեպի քաղաքի կենտրոն, ռազմական տեխնիկայի շարասյուն է ընթանում:
«Մոսկվայի ՄՕԱՃ-ից (МКАД) 3կմ հեռավորության վրա ռազմական տեխնիկայի շարասյուն է ընթանում: Այն ներառում է 2 БТР, մի քանի զինվորներով լի բեռնատարներ և զրահապատ մի քանի այլ տեխնիկա: Շարասյունը ընթանում էր դեպի Մոսկվայի կենտրոն: Մեկ այլ շարասյուն նկատվել է Փոքր Դուբնայի շրջանում»,- հաղորդել է Ռուսաստանի ավտոսեփականատերերի ֆեդերացիայի համակարգող` Անդրեյ Ֆիլինը:
Այս հարցի շուրջ Интерфакс-ը պաշտոնական մեկնաբանություններ չունի:
No comments:
Post a Comment