Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը խստորեն զգուշացրել է Թուրքիային՝ կապված ներկայումս 42 լրագրողի ձերբակալման հետ։ ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Պետեր Ստանոն հայտարարել է, որ իրենք խորապես անհանգստացած են Թուրքիայում այդ լրագրողների ձերբակալման կապակցությամբ։
Ստանոն ընդգծել է, որ ԵՄ-ին անդամակցելու ամենագլխավոր պայմաններից մեկը հենց մամուլի ազատությունն է։ Ստանոն նաև քննադատել է Թուրքիայի դատական համակարգը։
Հիշեցնենք, որ թուրքական կողմը պնդում է, թե այդ լրագրողներից և ոչ մեկի ձերբակալության պատճառը նրանց մասնագիտական գործունեությունը չէ, այլ «Քրդական համայնքների միության» (KCK) հետ կապեր ունենալը, որն էլ իր հերթին դարձյալ թուրքական կողմի պնդմամբ՝ զբաղված է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) օգտին քարոզչության իրագործմամբ։

No comments:
Post a Comment