Popular Posts

Wednesday, December 21, 2011

առանց Սերժ Սարգսյանի և Կարապետյան եղբայրների



Ս.թ. դեկտեմբերի 21-ին Մոսկվայի «Ռենեսանս Մոնարխ» հյուրանոցում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2011 թվականի բարեգործական ճաշկերույթը, որին մասնակցել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ.Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը և շուրջ 70 հայազգի գործարար:

Ճաշկերույթը գրանցել է 18 միլիոն 635 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվության խոստում: Ամենախոշոր նվիրատվությունը` 11 միլիոն ԱՄՆ դոլար, կատարեց Էդուարդո Էռնեկյանը, ում անունից հանդես եկավ նրա ներկայացուցիչ Բեկոր Փափազյանը: Նվիրատվությունը կուղղվի Արցախում գյուղատնտեսության, կրթության և զբոսաշրջության ոլորտների զարգացմանը: Երկրորդ խոշոր նվիրատուն` Սերգեյ Սարկիսովը, խոստացավ նվիրաբերել 3 միլիոն ԱՄՆ դոլար, որը կուղղվի Ստեփանակերտում հանրակրթական դպրոցի ամբողջական վերակառուցմանը: Ճաշկերույթի խոշոր նվիրատուներից են Սամվել Կարապետյանը` 1 միլիոն ԱՄՆ դոլար, Ռոբերտ Հովհաննիսյանը` 500 հազար ԱՄՆ դոլար, Լևոն Հայրապետյանը` 500 հազար ԱՄՆ դոլար:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի խոսքով` աշխարհի ողջ հայությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ միասնության մեջ է հայի ուժը: «Հիմնադրամի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր նվիրատուներին: Ձեր շնորհիվ է, որ վաղը մենք կունենանք այլ Հայաստան և այլ Արցախ», ասում է գործադիր տնօրենը:

Մոսկովյան ճաշկերույթով ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք 2011-ը, որը արձանագրել է 30 միլիոն 921 հազար 478 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում:

Ըստ մեր աղբյուրների ճաշկերույթ-հանգանակությանը չեն մասնակցել նախագահ Սերժ Սարգսյանը, Կարապետյան եղբայրները:

Շոուն վարել է դերասան Հրանտ Թոխատյանը:


No comments:

Post a Comment