Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ, Վրաստանում վաղաժամ ավարտվել է աշնանային զորակոչը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ենթակառույցների ու տարածաշրջանային զարգացման նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին, որը միաժամանակ Կենտրոնական զորակոչային հանձնաժողովի նախագահն է։
Նա նշել է, որ աշնանային զորակոչի ժամանակ բանակ են զորակոչվել 7525 զինակոչիկներ, և որ զորակոչն ավարտվել է ժամկետից 10 օր շուտ։ 7525 զինակոչիկներից 1400-ը բաժին են ընկել ՆԳՆ-ի ստորաբաժանումներին, 1300-ը՝ Ուղղիչ աշխատանքների և իրավական օժանդակության նախարարությանը, իսկ 4865-ը՝ Պաշտպանության նախարարությանը։
Ընդհանուր առմամբ, 2011 թվականին Վրաստանում զինծառայության է զորակոչվել 13,000 զինակոչիկ։ Մինչդեռ 2010 թվականին Վրաստանում զինակոչիկների քանակը կազմել է 6923, որոնցից 3854-ը զորակոչվել է աշնանը։

No comments:
Post a Comment