Popular Posts

Monday, December 26, 2011

ԱՄՆ չի գտնվում իր քաղաքական փառքի գագաթնակետին



ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Իրանի փոխարտգործնախարար Հուսեին Ամիր Աբդոլահիանը Մոսկվայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Արաբական գարուն»-ը Իրան է եկել դեռևս 32 տարի առաջ, ինչի համար էլ Իրանի նկատմամբ սահմանվող պատժամիջոցները նրան չեն ապշեցնում.

«32 տարի առաջ Իրանում տապալվել է շահի ռեժիմը։ Արդեն 30 տարուց ավելի է, ինչ մեր երկիրը ենթարկվում է տարբեր տիպի պատժամիջոցների, որոնք արդեն մեզ չեն զարմացնում։ Ըստ էության, այդ պատժամիջոցները պետք է ազդեն կյանքի տարբեր ոլորտների վրա։

Սակայն Իրանը, շնորհիվ իր ունեցած փորձի, կարողանում է շրջանցել այդ պատժամիջոցները։ Ընդհանուր առմամբ, «Արաբական գարուն»-ը մեզ մոտ եկել է դեռևս 32 տարի առաջ, ինչի համար էլ բոլոր մնացյալ երկրները մի փոքր հետ են մնում մեզանից։

ԱՄՆ-ն այսօր շատ ավելի թույլ է, քան նախկինում էր, և մենք դա քաջ գիտենք։ Հենց այդ երկիրն է հանդիսանում արաբական աշխարհում տիրող «խառնաշփոթության» գլխավոր գործոնը։ Նախ Վաշինգտոնը բոլորին ստեց, և ամերիկյան զորքերն օկուպացրին Իրաքն ու Աֆղանստանը։

ԱՄՆ-ը տարածաշրջանում ունի ռազմաբազաներ, և նա բացահայտ խոսում է տարբեր երկրներում կառավարությունների տապալման մասին։ Սակայն ամերիկացիների ուժն արդեն այն չէ, նրանք ներկայումս չեն գտնվում իրենց քաղաքական փառքի գագաթնակետին»։

No comments:

Post a Comment