Popular Posts

Tuesday, December 20, 2011

5 Տեխնոլոգիաներ, որոնք կփոխեն աշխարհը 5 տարի հետո

Աշխարհում համակարգիչներ արտադրող ամենամեծ ընկերություններից մեկը` IBM-ը կանխատեսել է հինգ հեռանկարային տեխնոլոգիաները, որոնք կունենան առավելագույն ազդեցությունը առօրյա կյանքի վրա հաջորդ հինգ տարիների ընթացքում: Ըստ այդ կանխատեսումներից մեկի՝ մտքեր կարդալը կդադարի կազմել գիտական ֆանտաստիկայի մաս, մարդուն բավարար կլինի մտածել զանգահարելու կամ կուրսորը բևեռելու համար:
Դա հնարավոր կլինի հատուկ տվիչով լրակազմի շնորհիվ, որը կճանաչի ուղեղի էլեկտրական ակտիվությունը: «5-ը 5-ի համար» անունը ստացած ամենամյա զեկույցի մեջ նախընտրությունը տրվում է նաև պյեզոէլեկտրականությանը, որը իրենից ներկայացնում էմեխանիկական տատանումներից էլեկտրականության ստացման մեթոդ: Ինչպես հետևում է տեսանյութից, շուտով հնարավոր կլինի լիցքավորել սմարթֆոնը, ուղղակի հեծանիվ քշելով:
IBM-ի գիտնականների կարծիքով, հինգ տարի հետո լայն կիրառում կստանակենսաբանական ստորագրությունը, որը ունիկալ է յուրաքանչյուր մարդու համար: Դրա շնորհիվ գաղտնաբառերի օգտագործումը կորցնում է անհրաժեշտությունը:
4-րդ կանխատեսումը վերաբերվում «ռելեվանտային սպամին», որը պրեդիկատիվ համակարգ է, և կատարում է առաջարկներ առքի և վաճառքի վերաբերյալ, հիմնվելով յուրաքանչյուր մարդու յուրահատուկ նախընտրությունների վրա: Եվ վերջապես վերջին կանխատեսումը՝ շարժական սարքավորումների աճող դերն է մարդկանց կյանքում, որոնք փոխարինում են դրամապանակին, պլաստիկ քարտին կամ խանութ գնալուն։
«5-ը 5-ի համար» առաջին զեկույցը հրապարակվել է 6 տարի առաջ: Դրանից ի վեր կատարվել է IBM-ի երեք կանխատեսումներից երկուսը: Դրանք են հեռակա բժշկական ծառայություններիստացումը աշխարհի ցանկացած կետից՝ շնորհիվ հեռաներկայության խորը զարգացման (երբ հիվանդը կարող է ուղարկել իր ռենտգենյան նկարը բժշկին՝ գտնվելով նրարնից հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա)՝ էժանագին համակարգիչների և լայնաշերտ ցանցերի շնորհիվ: Մյուս իրականացած կանխատեսումը նանոտեխնոլոգիաների օգտագործումն է բազմաթիվ ասպարեզներում, այդ թվում գյուղատնտեսությունում, կենսատեխնոլոգիաներում և սենսորային ցանցերում:

No comments:

Post a Comment