Popular Posts

Tuesday, December 13, 2011

ՀՀԿ-ի նոր Գործադիր մարմնում սպասվում են փոփոխություններ

Թերթը գրում է, որ հունվար կամ փետրվար ամիսներին տեղի ունենալիք ՀՀԿ հերթական համագումարում ընտրվելու է կուսակցության նոր գործադիր մարմինը: «Մեր տեղեկություններով` 14 հոգուց բաղկացած ՀՀԿ ԳՄ-ում էական փոփոխություններ են լինելու: Ըստ ՀՀԿ-ում շրջանառվող խոսակցությունների` ներկայիս կազմօց նոր ԳՄ-ում չեն լինելու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավոր Հարություն Բամբուկյանը, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը եւ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Ոմանք չեն բացառում անգամ, որ նոր ԳՄ-ում կարող են չընդգրկվել նաեւ ԱԺ արդեն նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ-ի եզարկի գաղափարական գործիչներից` Մուշեղ Լալայանը: Փոխարենը նոր ԳՄ են մտնելու ԱԺ գործող նախագահ Սամվել Նիկոյանը եւ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը , Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ այլ նոր դեմքեր: Ի դեպ, ՀՀԿ-ն նախատեսում է հենց այդ համագումարով էլ ոչ պաշտոնապես ազդարարել նախընտրական արշավը: Մեր աղբյուրները չեն բացառում,որ հասարակության ուշադրությունը շեղելու կամ համակրանքը շահելու համար այդ շրջանում լինեն եւս մի քանի պաշտոնանկություններ»,- գրում է «168 ժամ»-ը:

1 comment:

  1. Նախագահը շատ մտածված քայլեր է անում` գիտակցելով, որ նոր իշխանություն ձեռք բերած ու իր շնորհիվ պաշտոն ստացած մարդիկ ավելի ջանասիրաբար կպայքարեն իր իշխանությունը պահելու համար, քան նախկին իշխանությունից իրեն ժառանգություն մնացած կադրերը: Սա է ողջ կադրային քաղաքականության միակ բովանդակությունը:

    ReplyDelete