«Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի սենյակում լեզվակռվի են բռնվել խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ՝ Լևոն Զուրաբյանը և Զարուհի Փոստանջյանը։
Այս մասին այսօրվա համարում գրում է «168 ժամ» պարբերականը և հավելում, որ Հովիկ Աբրահամյանն իր մոտ է հրավիրել խմբակցությունների ղեկավարներին, որպեսզի նրանց հայտնի միջազգային խորհրդարանական կազմակերպություններում հայաստանյան պատվիրակությունների կազմավորման կարգի փոփոխությունը, որի արդյունքում՝ «Ժառանգություն» խմբակցությունը զրկվել է ԵԽԽՎ-ում իր ունեցած տեղից։ Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանը կատարել է մի փոփոխություն, որի նպատակը եղել է Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակության կազմից հանելը։ Զ. Փոստանջյանին զայրացրել է այն հանգամանքը, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը որևէ դիրքորոշում չի արտահայտել այդ առնչությամբ, և, որ Հովիկ Աբրահամյանի որոշումը չի որակել՝ որպես ընդդիմության նկատմամբ խտրականության դրսևորում։
«Այ Լյովիկ, էլի թռար։ Ոնց որ Եվրախորհրդի նիստի ժամանակ հատուկ ուշ գրանցվեցիր, որ Սերժ Սարգսյանին հարց չտաս, հիմա էլ այստեղ ես թռնում, որ հանկարծ իշխանությունների հետ հարաբերություններդ չվատացնես»,– մոտավորապես այսպես է ՀԱԿ խմբակցության ղեկավարի հետ խոսել «Ժառանգություն» խմբակցության նորընծա ղեկավար Զ. Փոստանջյանը։ Լևոն Զուրաբյանը բովանդակային բանավեճի մեջ չի մտել Փոստանջյանի հետ՝ ասելով, որ ինքը «Լյովիկ չէ, այլ Լևոն Զուրաբյան» և խորհուրդ է տվել, որ Փոստանջյանն իրեն կոռեկտ պահի։
No comments:
Post a Comment