ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Արարատի մարզպետարանի աշխատակազմին, մարզային կառույցների ու համայնքների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին, տեղեկացնում է նախարարության հետ կապերի բաժին:
Արմեն Գևորգյանը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանին` համատեղ աշխատանքի համար:
Փոխվարչապետը նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին հաջողություններ է մաղթել հետագա գործունեության մեջ` նկատելով, որ նա ունի թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմիններում աշխատանքի փորձ, ինչպես նաև լավ ծանոթ է մարզի խնդիրներին:
Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ մարզպետի փորձն ու հմտություններն օգտակար կլինեն տարածքային կառավարման ոլորտում աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար:
No comments:
Post a Comment