Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի մասնակիցները քննարկել են բոլոր հարցերը, որոնց առնչվում են Եվրասիական տնտեսական միության պայմանագրի նախագծին: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ խորհրդի նիստի ավարտին:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն՝ Լուկաշենկոն ընդգծել է նաև, որ Ուկրաինան ու Հայաստանը սպառիչ պատասխաններ են ստացել Մաքսային միության և ապագա Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ առաջադրված հարցերին:
Լուկաշենկոն նշել է նաև, որ քննարկված հարցերից շատերը նվիրված են եղել Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ուղղությամբ տարվող աշխատանքներին:
«Մենք քննարկել ենք «եռյակի» հետագա համագործակցության հարցերը Հայաստանի հետ, որը ցանկություն է հայտնել անդամակցել Մաքսային միությանը, և Ուկրաինայի հետ, որը մտադիր է Ասոցացման համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ», - հայտնել է Լուկաշենկոն: Նրա կարծիքով՝ դրանք էական նշանակություն ունեցող հարցեր են, որոնք լուրջ ազդեցություն կունենան առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման վրա ամբողջ տարածաշրջանում:
No comments:
Post a Comment