Հոկտեմբերի 17–ին Գյումրի քաղաքապետ Սամվել Բալասանյանի որոշմամբ կասեցվել էր «Գյումրիին՝ ամուր հիմք» ՍՊԸ-ի՝ մրցութային երթուղիները սպասարկելու իրավունքը, (ՍՊԸ-ն՝ մեր տեղեկություններով պատկանում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին), իսկ այսօր ընկերության պատկանող երթուղայինը փակել է Գյումրի-Երևան ավտոմայրուղին:
«Դա տևել է տասնհինգ րոպե»,- Tert.am -ի հետ զրույցում այս մասին տեղեկությունը հաստատեց Շիրակի մարզի ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Կարապետյանը:
Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի բաժնի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Եղոյանը հայտնեց, որ թիվ 20 համարի միկրոավտուբուսային երթուղու սպասարկման մրցույթը, որը համարվում է կենտրոնական երթուղի, երեք տարի ժամկետով շահել էր «Գյումրիին՝ ամուր հիմք» ՍՊԸ –ն:
Սակայն մրցույթների փաթեթներն ուսումնասիրելուց հետո Գյումրիի քաղաքապետարանը մի շարք խախտումներ է հայտնաբերել: «Դրանք ներկայացվել են Գյումրու քաղաքապետին, քաղաքապետն էլ իր որոշմամբ՝ կասեցրել է երթուղու սպասարկումը»,- ասաց գյումրեցի պաշտոնյան:
Ի պատասխան հարցի, թե առաջարկվե՞լ է ապահովվել մրցույթի պայմանները, Արամ Եղոյանը նշեց, որ խախտումների բնույթը այնպիսին էր, դա հնարավոր չի հենց այս պահին վերականգնել մրցույթի պայմանները և թույլատրել, որ երթուղին շահագործվի:
«Կառավարության 762 որոշման համաձայն, որով սահմանվում է ծանր օգտագործման տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթը, խախտվել է այդ որոշման 15-րդ կետի երկրորդ ենթակետը, խախտվել է 54-րդ կետը»,- նշեց Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնյան:
Առաջին կետով, որը մրցույթի գլխավոր պայմանն է, ասվում է, որ մրցույթին մասնակցող ընկերությունը պահանջվող մեքենաների 50 տոկոս սեփականություն պետք է ունենա: Մյուսի 50 տոկոսը կարող է վարձակալել: Բայց կոնկրետ այս դեպքում, ըստ Արամ Եղոյանի, բոլոր մեքենաները 100 տոկոսով եղել են վարձակալական և «կոնկրետ էդ կազմակերպությունը մի հատ սեփականություն չունի»:
Իսկ 54-րդ կետով, որը վերաբերում է երթուղու սպասարկման ժամկետներին, երեք տարով երթուղին սպասարկման իրավունքը տրամադրվում է 50 տոկոս սեփական մեքենաներ ունենալու դեպքում:
Հիշեցնենք, որ երեկ Galatv.am–ը տեղեկացրել էր, որ 20 համարի երթուղին այլևս չի գործում, սակայն արդեն ժամը 14-ի սահմաններում վաղ առավոտից չգործող 20 համարի երթուղին վերականգնել է իր աշխատանքը: Իսկ վարորդը «Գալայի» լրագրողի հետ զրույցում նշել են, թե երևանյան ինչ-որ կազմակերպությունից այսօր ակտավորել են երթուղին սպասարկող ընկերությունը, ինչի պատճառով երթուղին ժամանակավոր չի գործել:
Հետաքրքիր է, որ մրցույթը «Գյումրիին՝ ամուր հիմք» ընկերությունը շահել է Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման վերջին օրերին՝ հոկտեմբերին 2-ին, իսկ հոկտեմբերի 9-ին Գյումրին արդեն ընտրված նոր քաղաքապետ ուներ՝ ի դեմս Սամվել Բալասանյանի:
Ի պատասխան հարցի, թե պաշտոնապես հաստատո՞ւ մ է տեղեկությունը, որ ընկերությունը պատկանում է Գյումրու նախկին քաղաքապետին, Արամ Եղոյանը ասաց.«Դե, տնօրենը Տարոն Մանուկյանն է, թե ինչքանով կապ ունի Վարդան Ղուկասյանի հետ, չեմ կարող ասել»:
Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնյան նշեց, որ միանշանակ է, որ երթուղու սպասարկումը դադարեցնելուց հետո հայտարարվելու է նոր մրցույթ:
Նոր մրցույթի անցկացման ժամկետը կհայտարարվի առաջիկա երկու օրերին, կներկայացվի նաև անցկացման ժամանակացույցը: Սակայն, որպես կանոն, մրցույթներն իրականացվում են մրցույթը հայտարարելու օրվանից 45 օր հետո:

No comments:
Post a Comment