Popular Posts

Sunday, October 20, 2013

Երեկ երեկոյան Բրյուսելից Երևան ժամանող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորելու համար «Զվարթնոց» օդանավակայանում են գտնվել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախագահին դիմավորողների մեջ են եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և այլոք: Նախագահի օդանավի վայրէջք կատարելուց մոտ կես ժամ առաջ փողոցային ամենավերջին հայհոյանքներով իրար հետ վեճի են բռնվել Արթուր Բաղդասարյանն ու Գագիկ Ծառուկյանը: 

Վերջինս Արթուր Բաղդասարյանին հիշեցրել է դեռևս Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից գործած «մեղքերը», իսկ Բաղդասարյանը հետ չմնալու համար Գագիկ Ծառուկյանին մատնանշել է ոչ վաղ անցյալում Սերժ Սարգսյանի դեմ դուրս գալուց հետո «առյուծից կատու դառնալը»: Բանը հասել է նրան, որ երկուսն էլ սկսել են իրար ամենավերջին հայհոյանքները տալ՝ հիշելով միմյանց մայրերին և կանանց: Դիմավորելու եկած պաշտոնյաները մի քանի րոպե շարունակ չեն կարողացել զսպել երկուսին էլ: Սերժ Սարգսյանին դիմավորելուց հետո Ծառուկյանն ու Բաղդասարյանն արագ նստել են իրենց ավտոմեքենաները և հեռացել: 

Մեր տեղեկություններով՝ միջադեպը պատմել են Սերժ Սարգսյանին, ով պետք է ելք գտնի ստեղծված իրավիճակից:

No comments:

Post a Comment