«ՀՅԴ–ում պնդում են, որ Վահան Հովհաննիսյանի դեսպան դառնալու պրոցեսը դեռ երկար կտևի։ Եվ, այնուհանդերձ, քննարկվում է նրա պատգամավորական մանդատի հարցը։ Բանն այն է, որ մանդատին հավակնող Արամայիս Գրիգորյանը նշանակվել է մարզպետ։ Համամասնական ցուցակի հաջորդ համարը ԳՄ քարտուղար Միքայել Մանուկյանն է՝ նախորդ գումարման ՀՅԴ պատգամավոր, Հրանտ Մարգարյանի, Վահան Հովհաննիսյանի և այլոց հետ միասին «Մեղեդի» սրճարանի համասեփականատեր։
ՀՅԴ-ում կարծում են, որ մեծ է հավանականությունը, որ ընկեր Միքայելը հրաժարվի՝ մանդատը զիջելով իրեն հաջորդող Կարեն Շահմուրադյանին. վերջինս Ուկրաինայում ՀՀ դեսպան Սերվիզ Անդոյի բիզնես պարտնյորն է Հայաստանում՝ «Արարատ-լադայի» գործադիր տնօրենը, որը բավականին «ներդրումներ» է կատարել ՀՅԴ նախընտրական փուլում և դժվար թե հրաժարվի մանդատից։ Իսկ հրաժարվելը ցանկալի է ոչ այն պատճառով, որ ՀՅԴ-ն գենդերի կողմնակիցն է, քանի որ գալիս է Ռուզան Առաքելյանի հերթը, այլ որ Ռուզանից հետո նախորդ գումարման մեկ այլ պատգամավորի՝ Արա Նռանյանի հերթն է։
No comments:
Post a Comment