Popular Posts

Wednesday, October 30, 2013

2014 թ-ից գործարկվում է կեսնաթոշակային նոր բազմաստիճան համակարգ, ըստ որի` 1974 թ-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիները թոշակային տարիքի անցնելուց ոչ թե թոշակ են ստանալու բաշխողական կամ սերունդների համերաշխության սկզբունքով, այլ` որքան կուտակել են աշխատանքային տարիներին: 
Ըստ նոր համակարգի` եթե աշխատավարձը չի գերազանցում 500 000 դրամը, ապա աշխատողը կուտակում է յուրաքանչյուր ամիս աշխատավարձի 5 տոկոսի չափով, նույնքան գումար էլ ապագա թոշակառուի հաշվին ուղարկում է հայրենի պետությունը: Եթե աշխատավարձը գերազանցում է 500 000 դրամը, ապա պետությունը թոշակային հաշվին փոխանցում է 25,000 դրամ, իսկ աշխատողը իր աշխատավարձի 10 տոկոսը՝ հանած 25,000 դրամը որ վճարվել է պետության կողմից: Այսինքն, մինչև 500,000 դրամ աշխատավարջի դեպքում աշխատողը և պետությունը կատարում են հավասար վճարում, իսկ 500,000-ից բարձրի դեպքում՝ աշխատողն ավելի շատ է վճարելու:
Կուտակային կենսաթոշակների համակարգը պրակտիկորեն նոր է գործարկվելու, չկան հստակ մեխանիզմնր, որոնք երաշխավորելու են արժանապատիվ ծերություն` արժանապատիվ կենսաթոշակով: Քանի որ գործընթացն երկարաժամկետ է, ապա համակարգի ներդնողների պատասխանատվության չափաբաժինը ավելի է նվազում:
Այս հարցի առնչությամբ ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպան Կարեն Անդրեասյանին իր մտահոգությունն է հայտնել փաստաբան Հայկ Գրիգորյանը:
Փաստաբանը հանդես գալով ձևավորված քաղաքացիական նախաձեռնության անդամների և իր անունից` սկզբունքային անհամաձայնություն է հայտնել Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի մի շարք դրույթների վերաբերյալ: Ըստ փաստաբանի` օրենքն ակնհայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը և անձի հիմնարար իրավունքներին ու ազատություններին:
Օրենքը համացանցում նույնպես մեծ քննարկումների առիթ դարձավ, արդյունքում Ֆեյսբուքում ստեծվեց Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին խումբ, որի անդամների թիվն արդեն անցել է 6 հազարը: Համացանցում նախաձեռնվել է ստորագրահավաք, որին միացողները պահանջում են չեղյալ համարել այդ օրենքը:
Ինչպես ՄԻՊ-ին ուղղված նամակում նշել էր փաստաբանը` առաջին հերթին անիրավական է և անընդունելի օրենքում առկա պարտադիր բաղադրիչի գաղափարը, որն ըստ էության, պետության կողմից փորձ է` կարգավորել և սահմանափակել անհատի կողմից իր ֆինանսական միջոցների տնօրինման ազատությունը՝ միաժամանակ զրկելով նրան իր սեփականությունից:
Փաստաբանը կարևոր դիտարկում է արել` նշելով, որ օրենքում առկա են անորոշ և վտանգավոր ձևակերպումներ, որոնք վստահություն չեն ներշնչում հասարակության անդամներին, մի հասարակության, որը ոչ վաղ անցյալում ականատես է եղել բանկային համակարգի բազում անկայունությունների, սնանկությունների և քաղաքացիների ավանդների կորստի:
Ամբողջական նյութը ասյտեղ՝ http://newsbook.am/archives/17943?lang=hyz

No comments:

Post a Comment