Ուկրաինան առաջիկա մի քանի տարիների ընթացքում կարող է ամբողջությամբ հրաժարվել ռուսական գազի ներմուծումից, եթե գործող գազի պայմանագիրը չվերանայվի, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովին։
«Նման գնի դեպքում մենք կրճատել ենք և կկրճատենք, իսկ հեռանկարում, և դա դատարկ խոսքեր չեն, ընդհանրապես կհրաժարվենք նման գնով գազ գնելուց։ Մոտակա տասը տարվա ընթացքում...Դա նույնիսկ շատ է։ Ես կարծում եմ՝ մենք կիրագործենք այդ խնդիրը շատ ավելի շուտ՝ էներգաարդյունավետության բարձրացման տեմպերի, գազի սպառման ծավալների կրճատման, այլընտրանքային աղբյուրների անցնելու, սեփական գազը գործարկելու դեպքում»,- նշել է Ազարովը։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գազային պայմանագիրը կնքվել է 2009 թվականին։
No comments:
Post a Comment